11:11  ,  5 ապրիլի, 2020

Ռումյան Հովսեփյան․ Ուրախ եմ, որ հենց Խոակին Կապարոսն է մարզելու մեր հավաքականը (ֆոտո)

Բուլղարական «Արդայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչ իրավիճակ է Բուլղարիայում, նաեւ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսի հետ համատեղ աշխատանքից իր ակնկալիքների մասին։

«ՄԵՐ ՔԱՂԱՔՈւՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՀԱՆԳԻՍՏ Է»

«Բուլղարիայում իրավիճակը նույնն է, ինչ հարեւան երկրներում։ Մեր քաղաքում (Կիրջալի) ամեն ինչ համեմատաբար հանգիստ է։

Մարզչական շտաբից ստացել ենք անհատական մարզումների ծրագիր։ Ձգտում ենք առավելագույնը քաղել այս մարզումներից տնային պայմաններում»։

«ԿԱՊԱՐՈՍԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏ Է»

«Ես շատ եմ լսել Խոակին Կապարոսի մասին։ Գիտեմ, որ նա բարձրակարգ մասնագետ է։ Ուրախ եմ, որ հենց Կապարոսն է մարզելու մեր հավաքականը։

Հույս ունեմ, որ միասին կհասնենք նոր հաջողությունների եւ մեր երկրպագուներին կուրախացնենք հաղթանակներով»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով