20:53  ,  4 ապրիլի, 2020

Սերբիայի հավաքականի հարձակվողը ձերբակալվել է պարետային ժամը խախտելու համար

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Պրիյովիչը ձերբակալվել է Բելգրադում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված պարետային ժամը խախտելու համար, հաղորդում է sport.blic.rs-ն։

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» 29-ամյա ֆուտբոլիստն ընկերների հետ եղել է հյուրանոցներից մեկի ռեստորանում։

Նրանք պետք է բացատրություն տան դատախազությունում։

Բելգրադում պարետային ժամը 17։00-ից մինչեւ 05։00 է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում