20:15  ,  4 ապրիլի, 2020

Կորոնավիրուսից բուժված Էսեկիել Գարայը զվարճալի պար է ներկայացրել կնոջ հետ

Իսպանական «Վալենսիայի» պաշտպան Էսեկիել Գարայն առողջացել է եւ միացել է ընտանիքին։ Այդ առիթով արգենտինացի ֆուտբոլիստը կնոջ հետ զվարճալի պար է ներկայացրել։

Գարայի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 15-ին։ 

33-ամյա խաղացողը իսպանական Լա Լիգայից առաջին ֆուտբոլիստն էր կորոնավիրուսի դրական թեստով։

Գարայը վնասվածքից հետո վերականգնողական փուլում էր եւ թիմի հետ շփումներ չէր ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում