19:52  ,  4 ապրիլի, 2020

«Նեմանը» խաղացել է ոչ ոքի, Կադիմյանն անցկացրել է 88 րոպե

Շարունակվում է ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը։ Երրորդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» հյուրընկալվել է Սոլիգորսկի «Շախտյորին»։ Գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

«Նեմանի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը փոխարինվել է 88-րդ րոպեին։

Երկու թիմերն էլ ունեն 4 միավոր եւ բաժանում են 5-6-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում