18:19  +04,  4 ապրիլի, 2020

Ջորջինա Ռոդրիգեսը կտրել է Ռոնալդուի մազերը․ Մնացեք տանը, եղեք ոճային

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում տեղադրած տեսանյութով ցուցադրել է, թե ինչպես է հետեւում արտաքին տեսքին։

Պորտուգալացի հարձակվողի մազերը կտրել է նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը։

«Մնացեք տանը, եղեք ոճային»,- գրել է Ռոնալդուն։

Թուրինյան թիմի խաղացողը կարանտինն անցկացնում է հայրենի Մադեյրայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: