17:11  ,  4 ապրիլի, 2020

Մարիա Շարապովան հրապարակել է իր հեռախոսահամարը եւ կպատասխանի երկրպագուների զանգերին

Կարիերան ավարտած ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան սոցիալական ցանցերում հրապարակել է իր հեռախոսահամարը եւ պատրաստ է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ պատասխանել երկրպագուների կարճ հաղորդագրություններին եւ հեռախոսազանգերին։

«Նոր հեռախոսահամար եմ ստացել։ Այն երկրպագուների համար է։ Գրեք ինձ 310-564-7981 համարին։ Բոլորս միասին հայտնվել ենք նույն իրավիճակում։ Պատմեք ձեր կյանքի մասին, հարցեր տվեք, պարզապես զրուցեք»,- գրել է Շարապովան Թվիթերում։

Հետագայում Շարապովան մանրամասնել է, որ առայժմ կարող է զանգեր ստանալ ԱՄՆ-ից եւ Կանադայից։

32-ամյա մարզուհին փետրվարին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում