16:54  ,  4 ապրիլի, 2020

Զիդանը վիդեոկոնֆերանս է անցկացրել «Ռեալի» ֆուտբոլիստների հետ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վիդեոկոնֆերանս է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում է Marca-ն:

Զիդանը հետաքրքրվել է՝ ինչով են զբաղվում Արքայական ակումբի ֆուտբոլիստները հարկադրված դադարի ընթացքում և ինչպես են պահպանում մարզավիճակը:

47-ամյա մասնագետը տեղեկացրել է թիմի ֆուտբոլիստներին, որ նման վիդեոկոնֆերանսները շարունակական բնույթ են կրելու:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալն» արդեն 3 շաբաթ է, ինչ դադարեցրել է թիմի մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում