15:47  ,  4 ապրիլի, 2020

«Յուվենտուսը» դեմ է արտահայտվել Ա Սերիան վաղաժամ ավարտելու գաղափարին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ Իտալիայում ֆուտբոլային առաջնությունները ժամանակից շուտ չեն ավարտվի:

«Մենք քննարկում ենք ունեցել թիմերի հետ մրցաշրջանը վաղաժամ ավարտելու վերաբերյալ, սակայն ակումբները դեմ են արտահայտվել այդ գաղափարին: Դեմ է արտահայտվել նաև «Յուվենտուսը», որը մրցաշարային աղյուսակի ներկայիս առաջատարն է:

Եթե մրցաշրջանը չշարունակվի, թիմերը շատ լուրջ ֆինանսական խնդիրներ կունենան և նույնիսկ կարող են սնանկանալ: Պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկենք բոլոր հնարավոր տարբերակները»,- Գրավինայի խոսքը փոխանցում է Eurosport-ը:

Ավելի վաղ մրցաշրջանը վաղաժամ ավարտելու գաղափարին դեմ էր արտահայտվել նաև կատալոնական «Բարսելոնան», որը մրցաշրջանի չեղարկման դեպքում պետք է հռչակվեր չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում