14:55  ,  4 ապրիլի, 2020

Չավին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդ Չավի Էրնանդեսը խոշոր գումար է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարին:

Չավին և իր կինը՝ Նուրիա Կունիլերան 1 միլիոն եվրո են հատկացրել Բարսելոնայի Hospital CLINIC հիվանդանոցին:

Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամներին ավելի վաղ խոշոր նվիրատվություններ էին կատարել նաև Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը և մի շարք այլ ֆուտբոլիստներ ու ֆուտբոլային ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում