Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին և կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Marca-ի տեղեկություններով՝ Անչելոտին գիտակցում է, որ «Էվերտոնի» համար շատ դժվար կլինի «Ռեալի» հետ համաձայնության գալը և այդ պատճառով անձամբ կփորձի համոզել Բեյլին ու Խամեսին տեղափոխվել «Էվերտոն»:
Կառլո Անչելոտին Գարեթ Բեյլի ու Խամես Ռոդրիգեսի հետ աշխատել է «Ռեալը» գլխավորելու տարիներին՝ 2013-2015 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում Գարեթ Բեյլը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Խամես Ռոդրիգեսը 10 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում