11:16  ,  4 ապրիլի, 2020

«Բարսելոնան» նույնիսկ չեմպիոն հռչակվելու դեպքում դեմ է Լա Լիգայի վաղաժամ ավարտին

Կատալոնական «Բարսելոնան» դեմ է արտահայտվել Իսպանիայի առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու գաղափարին, տեղեկացնում է Marca-ն:

«Բարսելոնան» կհրաժարվի Լա Լիգայի վաղաժամ ավարտից, եթե նույնիսկ ակումբը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվի չեմպիոն: Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ եթե առաջնության մնացած տուրերի հանդիպումները տեղի չունեն, ապա իսպանական ակումբները ֆինանսական աղետի առաջ կկանգնեն:

Ավելի վաղ «Բարսելոնան» հիմնական թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը իջեցրել էր 70 տոկոսով, ինչը հնարավորություն էր տվել պահպանել ակումբի շուրջ 400 աշխատակցի աշխատանքը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 27-րդ տուրից հետո «Բարսելոնան» առաջատար է՝ 58 միավորով: «Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English