00:07  ,  4 ապրիլի, 2020

«Ռիվեր Փլեյթը» կփորձի վերադարձնել Գոնսալո Իգուաինին

Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» կփորձի վերադարձնել հարձակվող Գոնսալո Իգուաինին հաղորդում է clarin.com-ը։ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դեռ որոշում չունի արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ «Ռիվեր Փլեյթը» կփորձի օգտվել այդ իրավիճակից։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինը 32-ամյա ֆուտբոլիստն անցկացնում է Արգենտինայում։

Իգուաինը «Ռիվեր Փլեյթի» սան է։ 2007 թվականին նա այս թիմից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։

Իգուաինին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Աթլետիկոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում