10:15  ,  4 ապրիլի, 2020

Ֆլիկ. Վստահ եմ, որ «Բավարիայի» հետ լուրջ հաջողությունների եմ հասնելու

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Գերմանիայի չեմպիոնի հետ հիմնական պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի վերսկսմանը:

«Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի վերսկսմանը: Ակումբի մարզչական շտաբը և ֆուտբոլիստներն ունեն իրենց առաջ դրված խնդիրներ, որոնք ամեն գնով պետք է կատարեն:

Ակումբի ղեկավարության հետ քննարկել ենք առաջիկա տարիներին մեր անելիքներն ու նոր ծրագրեր կազմել թիմը զարգացնելու նպատալով: Վստահ եմ, որ «Բավարիայի» հետ լուրջ հաջողությունների եմ հասնելու»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

«Բավարիան» ավելի վաղ հայտարարեց, որ Հանս-Դիտեր Ֆլիկն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2023 թվականի հունիս:

55-ամյա Ֆլիկը «Բավարիայում» հանդես է եկել 1985-1990 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում եղել է «Վիկտորիա Բամենտալի» եւ «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչը, Ջովանի Տրապատոնիի օգնականը «ՌԲ Զալցբուրգում» եւ Յոահիմ Լյովի օգնականը Գերմանիայի հավաքականում։ ԱՆցած ամռանը նա դարձավ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնականը, իսկ խորվաթ մասնագետի պաշտոնանկությունից հետո գլխավորեց թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում