23:08  ,  3 ապրիլի, 2020

Ֆլիկը «Բավարիան» կգլխավորի մինչեւ 2023 թվականը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ կնքել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։

«Ակումբը շատ գոհ է Ֆլիկի աշխատանից։ Թիմը նրա օրոք ցուցադրում է շատ գրավիչ ֆուտբոլ եւ հասնում է հաղթանակների։ Մենք դեռ երեք մրցաշարերում ներկայացված միակ գերմանական ակումբն ենք։

Մենք սկզբում Ֆլիկի հետ պայմանավորվեցինք երկու հանդիպման համար, հետո խնդրեցինք թիմը գլխավորել մինչեւ Նոր տարի, հետո պայմանագիրը երկարաձգեցինք մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Սակայն Ֆլիկն իր աշխատանքով ապացուցեց, որ արժանի է ավելիին»,- «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

55-ամյա Ֆլիկը «Բավարիայում» հանդես է եկել 1985-1990 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում եղել է «Վիկտորիա Բամենտալի» եւ «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչը, Ջովանի Տրապատոնիի օգնականը «ՌԲ Զալցբուրգում» եւ Յոահիմ Լյովի օգնականը Գերմանիայի հավաքականում։ ԱՆցած ամռանը նա դարձավ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնականը, իսկ խորվաթ մասնագետի պաշտոնանկությունից հետո գլխավորեց թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում