22:44  ,  3 ապրիլի, 2020

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն 2021թ․ գարնանը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW – Ըմբշամարտի միավորված աշխարհ) որոշել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն անցկացնել 2021թ․ գարնանը։ Այդ մասին tass.ru-ին հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Այսօր օնլայն կոնֆերանսում միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել ենք միջազգային օրացույցը Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու ֆոնին։ 2021թ․ օրացույցը հայելային կկրկնի այս տարվա օրացույցը»,- ասել է Մամիաշվիլին։

Վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում եւ ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում