21:45  ,  3 ապրիլի, 2020

«Տոտենհեմը» զգալիորեն կկրճատի տրանսֆերային բյուջեն

Լոնդոնի «Տոտենհեմը» կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ճգնաժամի հետեւանքով զգալիորեն կկրճատի տրանսֆերային բյուջեն, հաղորդում է Daily Mail-ը։

«Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախքան ճգնաժամը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Դանիել Լեւիի եւ գլխավոր սկաուտ Սթիվ Հիթչենի հետ՝ քննարկելով կազմի ուժեղացման տարբերակներ, սակայն իրավիճակի փոփոխությունը կազդի նաեւ տրանսֆերային հնարավորությունների վրա։

«Տոտենհեմը» ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների աշխատավարձը ապրիլին եւ մայիսին կրճատվել է 20 տոկոսով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում