23:51  ,  3 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգան ակումբներին կհատկացնի 125 միլիոն ֆունտ ստերլինգ

Անգլիայի Պրեմյեր լիգայի ղեկավարությունը որոշել է ակումբներին հատկացնել 125 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Goal.com-ը։ Օգնութունը կստանան կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ծանր ֆինանսական վիճակում հայտնված ակումբները։

Պրեմյեր լիգան նաեւ որոշել է ընթացիկ մրցաշրջանը չվերսկսել մայիսին սկզբում։ Հայտարարությունում նշվում է, որ առաջնությունը կվերսկսվի, երբ կլինի անվտանգ եւ տեղին։

Ակումբները ֆուտբոլիստների հետ կբանակցեն աշխատավարձի 30 տոկոս կրճատման վերաբերյալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում