18:40  ,  3 ապրիլի, 2020

«Ռոման» արդեն 2 մերժում է ստացել «Արսենալից» Մխիթարյանի տրանսֆերի հարցում

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, որը պատկանում է լոնդոնյան «Արսենալին»։

Հռոմեական ակումբն արդեն երկու պաշտոնական առաջարկ է արել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն մերժումներ է ստացել «Արսենալից», հաղորդում է բրիտանական Daily Express-ը։

Առաջարկների չափը չի նշվում։ «Արսենալը» ցանկանում է ստանալ առնվազն 18 միլիոն եվրո։ Մխիթարյանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English