19:48  ,  3 ապրիլի, 2020

«Բավարիայի» ղեկավար․ Այս ճգնաժամը վերջ կդնի ֆուտբոլիստների աշխատավարձի եւ տրանսֆերային գնի անառողջ մակարդակին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն վստահ է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամից հետո ֆուտբոլիստների աշխատավարձն ու տրանսֆերային գինը կնվազի։

«Ամեն ճգնաժամի հետ գալիս են նոր հնարավորություններ։ Տեւական ժամանակ ֆուտբոլիստների աշխատավարձն ու տրանսֆերային գինը բարձրանում էին մինչեւ անառողջ մակարդակի։ Այս ճգնաժամը վերջ կդնի դրան։ Պահանջարկն ու առաջարկը կկարգավորեն շուկան եւ կօգնեն հաստատել նոր բալանս»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրոպայի ազգային առաջնություններն ու Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան դադարեցված են։ Շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում