19:11  ,  3 ապրիլի, 2020

Մրցաշրջանի չվերսկսման դեպքում Լա Լիգան կկրի 1 միլիարդ եվրոյի վնաս

Իսպանական Լա Լիգան կկրի մեկ միլիարդ եվրոյի կորուստ, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը չվերսկսվի, հաղորդում է Marca-ն։

Եթե առաջնության հանդիպումները շարունակվեն առանց հանդիսականների, ապա կորուստը կկազմի 300 միլիոն եվրո։ Ակումբներն արդեն կրել են 156 միլիոն եվրոյի կորուստ, որը հիմնականում փոխհատուցվում է ֆուտբոլիստների աշխատավարձի կրճատումներով։

Հիշեցնենք, որ Եվրոպայում շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում