20:43  ,  3 ապրիլի, 2020

Ֆորմուլա-1-ի նախկին ղեկավար, 89-ամյա Էքլսթոուն․ Ամռանը կծնվի չորրորդ զավակս, հույս ունեմ՝ հետը նարդի կխաղամ

Ֆորմուլա-1-ի նախկին ղեկավար Բեռնի Էքլսթոունը սպասում է չորրորդ զավակի ծնվելուն։

«Այո, ամռանը կծնվի չորրորդ զավակս, հույս ունեմ՝ շուտով հետը նարդի կխաղամ։ Ֆորմուլա-1-ից հեռանալուց հետո շատ ազատ ժամանակ եմ ունեցել»,- Էքլսթոունի խոսքը մեջբերում է Blick-ը։

Նախորդ երկու ամուսնություններից Էքլսթոունն ունի երեք դուստր։ Նա այժմ 44-ամյա կնոջ հետ ինքնամեկուսացել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մոտ գտնվող ֆերմայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում