17:44  ,  3 ապրիլի, 2020

ՊՍԺ-ին հետաքրքրել է «Բարսելոնայի» առաջարկը

Ֆրանսիական ՊՍԺ-ն քննարկում է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորին կատալոնական «Բարսելոնային» վաճառելու հնարավորությունը, տեղեկացնում է Diario Sport-ը:

ՊՍԺ-ին հետաքրքրել է «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին Նեյմարի տեղափոխության գործարքում ընդգրկելու հնարավորությունը: Ֆրանսիական ակումբում կարծում են, որ Գրիզմանը կկարողանա առաջատարի դեր ստանձնել թիմում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե ՊՍԺ-ն հրաժարվի Նեյմարին վաճառել «Բարսելոնային», ապա բրազիլացի ֆուտբոլիստը կդիմի դատարան՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը խզելու պահանջով: «Բարսելոնայի» ղեկավարությունն իրադարձությունների նման զարգացման դեպքում պատրաստակամություն է հայտնել իրավաբանական օգնություն տրամադրել Նեյմարին:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: Բրազիլացի հարձակվողի տեղափոխությունը ՊՍԺ համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:

Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում