14:08  ,  3 ապրիլի, 2020

Աֆրիկան ձեզ համար փորձադաշտ չէ. Էտո՛Օ-ն դեմ է աֆրիկացիների վրա կորոնավիրուսի վակցինայի փորձարկմանը

Կամերունի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն խիստ քննադատության է արժանացրել Աֆրիկայի բնակիչների վրա կորոնավիրուսի վակցինայի փորձարկման գաղափարը:

«Աֆրիկան ձեզ համար փորձադաշտ չէ»,- գրել է Էտո՛Օ-ն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

COVID-19-ի դեմ պատվաստանյութն Աֆրիկայում փորձարկելու գաղափարը քննարկման են դրել ամերիկյան ԶԼՄ-ները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում