11:48  ,  3 ապրիլի, 2020

ՈւԵՖԱ-ն կպարտադրի վերսկսել ազգային առաջնությունները

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մտադիր է արդեն հաջորդ ամիս վերսկսել դադարեցված ազգային առաջնություններն ու եվրագավաթային մրցաշարերը, հայտնում է NYT-ը:

ՈւԵՖԱ-ում կարծում են, որ եթե առաջնությունները չվերսկսվեն մայիսին, ապա ազգային առաջնություններն ու ակումբները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն դժգոհ է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշումից, որով երկրի առաջնությունը պետք է հայտարարվի ավարտված, իսկ չեմպիոն հռչակվի առաջատար «Բրյուգեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում