11:12  ,  3 ապրիլի, 2020

Կական վերհիշել է իր կարիերայի լավագույն և վատագույն պահերը

Բրազիլական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպան Կական վերհիշել է իտալական «Միլանում» հանդես գալու տարիները՝ նշելով, որ իր կարիերայի լավագույն և վատագույն պահերը եղել են հենց «Միլանում»:

«Հրաշալի տարիներ եմ անցկացրել «Միլանում»: Այստեղ են տեղի ունեցել իմ կարիերայի լավագույն և վատագույն պահերը: Լավագույն պահերից կնշեմ 2007թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, աշխարհի ակումբային առաջնությունը, «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալը, իսկ վատագույններից՝ 2005թ. Ստամբուլում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Լավագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել եմ, եղել է Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանից հետո կառանձնացնեմ Ռոնալդինյոյին»,- Կակայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Կական «Միլանում» հանդես է եկել 2003-2009 և 2013-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում