10:51  ,  3 ապրիլի, 2020

Տեր Շտեգենը պահանջել է կրկնապատկել իր աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բանակցել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Diario Sport-ի տեղեկություններով՝ 27-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է կրկնապատկել իր աշխատավարձը, որը հիմա կազմում է տարեկան 5 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, «Բարսելոնայում» ցանկանում են ամեն գնով նոր պայմանագիր կնքել Տեր Շտեգենի հետ և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում համաձայնության կհասնեն ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում:

Մարկ-Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի դարպասապահը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում