10:10  ,  3 ապրիլի, 2020

Նուրմագոմեդովի մենեջեր. Ծնկի իջեք ջունգլիների թագավորի առաջ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը մեկնաբանել է Տոնի Ֆերգյուսոնի հետ առաջիկա մենամարտի չեղարկումը:

«Խաբիբն անպարտելի է, նա արքան է: Ծնկի իջեք ջունգլիքների թագավորի առաջ:

Ալահն ամեն ինչ նկատում է, իսկ շները թող շարունակեն հաչալ, միայն թե ուշադրություն հրավիրեն իրենց վրա»,- Աբդել-Ազիզի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հրաժարվում է լքել Ռուսաստանը և մենամարտել Ֆերգյուսոնի հետ:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ: Մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում