00:56  ,  3 ապրիլի, 2020

ՈւԵՖԱ-ն դժգոհ է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշումից

ՈւԵՖԱ-ն դժգոհ է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշումից, որով երկրի առաջնությունը պետք է հայտարարվի ավարտված, իսկ չեմպիոն հռչակվի առաջատար «Բրյուգեն»։

ՈւԵՖԱ-ում հույս ունեն, որ մյուս լիգաները չեն հետեւի Բելգիայի օրինակին։

«Մենք ցանկանում ենք, որ բոլոր առաջնությունները վերսկսեն մրցաշրջանը եւ ամռանը ավարտեն մարզական սկզբունքով»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հաղորդագրությունում։

Բելգիայի առաջնության 29 տուրից հետո «Բրյուգեն» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Գենտի» նկատմամբ ունի 15 միավորի առավելություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս