00:07  ,  3 ապրիլի, 2020

Տեւես․ Ֆուտբոլիստը կարող է կես տարի ապրել առանց աշխատավարձի, մենք պետք է օգնենք մյուսներին

Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տեւեսն անդրադարձել է ֆուտբոլիստների վարձատրության համատարած կրճատումներին կորոնավիրուսի պանդեմիայի եւ մրցաշրջանի դադարեցման հետեւանքով։

«Ֆուտբոլիստը կարող է կես տարի կամ մեկ տարի ապրել առանց աշխատավարձի։ Մենք այդքան վատ վիճակում չենք, որքան այն մարդիկ, որոնք առավոտյան ժամը 6-ին դուրս են գալիս տանից եւ վերադառնում երեկոյան, որպեսզի կերակրեն երեխաներին, ընտանիքին։

Մենք պետք է օգնենք մյուսներին։ Ինձ համար հեշտ է խոսել, երբ գիտեմ, որ սնունդ կա երեխաներիս համար։ Բայց ես անհանգստանում եմ այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում դուրս գալ տանից, աշխատել»,- Տեւեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Արգենտինայում մրցաշրջանն ավարտվել էր մինչեւ կորոնավիրուսի պանդեմիան։ «Բոկա Խունիորսը» նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում