23:15  ,  2 ապրիլի, 2020

38-ամյա Ֆեդերերը մտադիր է 2021-ին մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 20-ակի չեմպիոն, 38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մտադիր է 2021 թվականին մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի չեղարկվեց։

«Մենք ապրում ենք ծանր ժամանակներում, սակայն սրանից հետո ավելի ուժեղ կդառնանք։ Ես արդեն անհամբեր սպասում եմ վերադարձիս Հալեի մրցաշարում 2021 թվականին։

Շատ եմ ցանկանում նաեւ հաջորդ տարի մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին։ Այս պանդեմիան ու կարանտինը ստիպում են ավելի շատ արժեւորել սպորտն ու թենիսը»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Հալեի մրցաշարի պաշտոնական կայքը։

Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի 8-ակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում