22:13  ,  2 ապրիլի, 2020

«Ռոման» բանակցում է Մարիո Գյոտցեի հետ

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել Դորմունդի «Բորուսիայի» հարձակողական կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, հաղորդում է գերմանական Bild-ը։

Հռոմեական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցում են 27-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ։

Այս ամռանը կավարտվի Մարիո Գյոտցեի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Մարիո Գյոտցեին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։

Ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է 19 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում