23:42  ,  2 ապրիլի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» կրճատեց ֆուտբոլիստների աշխատավարձը 70 տոկոսով

Մադրիդի «Աթլետիկոն» 70 տոկոսով կրճատել է ֆուտբոլիստների եւ ակումբի կառավարման խորհրդի անդամների աշխատավարձը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Այս որոշման շնորհիվ ակումբի 430 աշխատակիցների աշխատավարձը կպահպանվի ամբողջովին։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Իսպանիայում ֆուտբոլային եւ մարզական միջոցառումները դադարեցված են, ծառայությունների ոլորտի մեծ մասը չի գործում։

Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին կամ հուլիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում