22:48  ,  2 ապրիլի, 2020

Վան Պերսին համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Լիվերպուլի» տրանսֆերային քաղաքականությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին համեմատել է «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը։

«Յուրգեն Կլոպի նշանակումից հետո «Լիվերպուլը» ֆուտբոլիստներին ընտրում էր գերմանացի մարզիչի ֆուտբոլային փիլիսոփայությանը համապատասխան՝ անտեսելով մարկետինգային նպատակահարմարությունը։ «Լիվերպուլը» կազմը համալրում է մարզիչի մարզական նախագծին համապատասխան։

«Մանչեսթեր Յունայթեդում» շեշտը դնում էին աստղային անունների վրա՝ Պոլ Պոգբա, Ալեքսիս Սանչես։ Դա ռիսկային ուղի է։ Եթե նրանցից մեկը վնասվածք է ստանում, կամ չի հարմարվում, ամբողջ թիմն է վտանգվում»,- Վան Պերսիի խոսքը մեջբերում է Sofoot-ը։

36-ամյա Վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2012-2015 թվականներին, դրանից առաջ 8 տարի ներկայացրել է Լոնդոնի «Արսենալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English