12:12  ,  3 ապրիլի, 2020

Ինչո՞վ են զբաղվում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հարկադրված դադարի ընթացքում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հարկադրված դադարի ընթացքում շարունակում են պահպանել մարզավիճակը:

Հովհաննես Համբարձումյանի Time-Lapse-ը, Գևորգ Ղազարյանի մարզումը որդու հետ, Արտյոմ Սիմոնյանը ներկայացրել է իր «կարիերայի կոլաժը», Էդգար Բաբայանը մարզաշապիկ է խաղարկել, Հենրիխ Մխիթարյանը հորդորում է մնալ տանը, Գեղամ Կադիմյանը մասնակցել է «Նեմանի» նոր մարզաշապիկների շնորհանդեսին, Ալեքսանդր Կարապետյանի մարզումը ուղեկցվում էր Արամ Ասատրյանի երգով, ֆուտբոլային ֆրիսթայլ է ցուցադրել նույնիսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

#Corner-ը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է ներկայացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով