19:11  ,  2 ապրիլի, 2020

Marca-ի ընթերցողները բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Ռոնալդուին

Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել՝ պարզելու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ Եզրափակիչ են դուրս եկել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Լավագույնն է ճանաչվել Ռոնալդուն։ Մադրիդի «Ռեալի» նախկին առաջատարը ստացել է 246 հազար ձայն։ Մեսիի օգտին քվեարկել է 209 հազար ընթերցող։

Եզրափակիչի ճանապարհին Ռոնալդուն գերազանցել է Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին եւ Դիեգո Մարադոնային։

Մեսին հետ է թողել Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո Դի Ստեֆանոյին եւ Ռոնալդոյին։ Երրորդ տեղի համար քվեարկությունում Ռոնալդոն առաջ է անցել Մարադոնայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English