18:44  ,  2 ապրիլի, 2020

Մոդրիչը կմնա «Ռեալում» մինչեւ պայմանագրի ավարտը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է շարունակել մրցելույթն իսպանական ակումբում մինչեւ պայմանագրի ավարտը, հաղորդում է AS-ը։

Խորվաթիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Լուկա Մոդրիչը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած մարզչական շտաբին հայտնել է, որ պատրաստ է նաեւ զիջել տեղը հիմնական կազմում, եթե մարզավիճակը չհամապատասխանի պահանջներին։

Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին Լոնդոնի «Տոտենհեմից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում