17:04  ,  2 ապրիլի, 2020

Գեղամ Կադիմյանը՝ Բելառուսի առաջնության երկրորդ տուրի լավագույն գոլի հեղինակ

Բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը ճանաչվել է առաջնության երկրորդ տուրի լավագույն գոլի հեղինակ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Նեմանը» սեփական խաղադաշտում մրցել էր «Վիտեբսկի» հետ և առավելության հասել 2։0 հաշվով։ Գեղամ Կադիմյանը դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը:

Բելառուսի առաջնության երկրորդ տուրից հետո «Նեմանը» 3 միավորով 7-րդ տեղում է:

Նշենք, որ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ ֆուտբոլային առաջնությունները կորոնավիրուսի պատճառով չեն դադարեցվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս