16:21  ,  2 ապրիլի, 2020

Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային թիմերին արգելել է վերսկսել մարզումները

Իտալիայի կառավարությունն արգելել է իտալական թիմերին կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում վերսկսել մարզումները, հայտնում է Goal.com-ը:

Իտալական թիմերի ֆուտբոլիստներն առնվազն մինչև ապրիլի 13-ը ստիպված կլինեն մարզումներ անցկացնել տանը:

Ավելի վաղ «Լացիոն» և «Նապոլին» մտադրություն էին հայտնել հաջորդ շաբաթ վերսկսել մարզումները: 

Նշենք, որ Իտալիան կորոնավիրուսի տարածմամբ աշխարհում երկրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով