15:52  ,  2 ապրիլի, 2020

Սետիենը որոշել է. «Բարսելոնան» ոչ մի դեպքում չի հրաժարվի այդ ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը, տեղեկացնում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը գոհ է Արթուրի մրցելույթներից և վստահ է, որ հաջորդ մրցաշրջաններում նա առանցքային դեր է ունենալու ակումբի հաջողությունների գործում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միլանի «Ինտերը» կփորձի Արթուր Մելոյին ընդգրկել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության գործարքում:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում