14:45  ,  2 ապրիլի, 2020

«Լիվերպուլում» վախենում են, որ Կլոպը կարող է հեռանալ թիմից

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է առաջիկայում գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականը՝ փոխարինելով Յոահիմ Լյովին, տեղեկացնում է Mirror-ը:

«Լիվերպուլի» ղեկավարությունը զգուշանում է, որ Կլոպը կարող է խզել պայմանագիրն ակումբի հետ և կանի ամեն ինչ, որպեսզի գերմանացի մասնագետին պահի թիմում:

52-ամյա Յուրգեն Կլոպը աշնանը նոր պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիս:

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականին: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Լիվերպուլը» դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն և Անգլիայի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում