14:05  ,  2 ապրիլի, 2020

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների կանանց խնդրել է օգնել ամուսիններին պահպանել մարզավիճակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հույս ունի, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում իր գլխավորած թիմի ֆուտբոլիստներին կհաջողվի պահպանել մարզավիճակը:

«Մեր թիմի ֆուտբոլիստները հատուկ մարզումային ծրագրերով շարունակում են մարզումներ անցկացնել տանը: Ես ևս մարզվում եմ տանը՝ այգում, իսկ իմ երեխաներն օգնում են ինձ հատուկ վարժություններ կատարել:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների կանանց խնդրում եմ օգնել իրենց ամուսիններին պահպանել մարզավիճակը»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս