13:40  +04,  2 ապրիլի, 2020

Լա Լիգան հատուկ մարզումային ծրագիր է պատրաստել թիմերի հետ

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը մտադիր է առաջիկայում թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները, հայտնում է Cadena Cope-ն:

Լա Լիգան 4 փուլից բաղկացած մարզումային ծրագիր է կազմել թիմերի համար՝ նախավարժանք, անհատական ծրագրերով վարժություններ, մարզում՝ 3 խմբերով՝ յուրաքանչյուրում 8 ֆուտբոլիստ և մարզում ընդհանուր կազմով:

Իսպանական ակումբները մրցաշրջանի վերսկսումից 15 օր առաջ կվերսկսեն մարզումները, իսկ յուրաքանչյուր խաղից 72 ժամ առաջ կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ մրցաշրջանը, հնարավոր է, վերսկսվի մայիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ