13:13  ,  2 ապրիլի, 2020

Մոուրինյոն օնլայն մարզում է անցկացրել «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեսակապի միջոցով մարզում է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ:

Թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչների ցուցումով Մոուրինյոն և «Տոտենհեմի» ֆուտբոլիստները վարժություններ են կատարել մարզավիճակը պահպանելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմյեր լիգայի թիմերն ապրիլին ևս չեն կարողանա վերսկսել մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում