12:27  ,  2 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի մարզիչներն առաջարկել են շատացնել փոփոխությունների քանակը

Անգլիական ֆուտբոլային ակումբների մարզիչներն առաջարկում են մրցաշրջանի վերսկսումից հետո շատացնել թույլատրվող փոփոխությունների քանակը, հայտնում է The Telegraph-ը:

Մասնագետները վստահ են, որ առաջարկի ընդունման դեպքում թիմերին կհաջողվի հնարավորինս խուսափել վնասվածքներից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի վերսկսումից հետո թիմերը 1 շաբաթվա ընթացքում կարող են 2 կամ 3 հանդիպում անցկացնել, որպեսզի հասցնեն ավարտել մրցաշրջանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում