11:22  ,  2 ապրիլի, 2020

UFC նախագահ. Գիտեինք, որ Խաբիբը հրաժարվելու է մենամարտից

UFC նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտի չեղարկումը:

«Գիտեինք, որ Խաբիբը վերջին պահին հրաժարվելու է մենամարտից: Ֆերգյուսոնը, այնուամենայնիվ, ցանկանում է մենամարտել: Այս պահին նոր մրցակից ենք փնտրում նրա համար»,- Ուայթի խոսքը փոխանցում է Yahoo Sports-ը:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հրաժարվում է լքել Ռուսաստանը և մենամարտել Ֆերգյուսոնի հետ:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ: Մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English