10:48  ,  2 ապրիլի, 2020

«Բավարիան» նոր պայմանագիր կկնքի Մյուլերի հետ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ ոնոր պայմանագիր կնքելու հարցում, տեղեկացնում է Sport Bild-ը:

Մյուլերը «Բավարիայի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2023 թվականի հունիս: Գերմանացի կիսապաշտպանի աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում:

Նշվում է, որ «Բավարիան» քննարկում է Մյուլերի հետ համագործակցության ժամկետը 1 տարով երկարաձգելու հնարավորության կետի ներառումը նոր պայմանագրում:

Ընթացիկ մրցաշրջանում Թոմաս Մյուլերը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Մյուլերն ամբողջ կարիերան անցկացրել է մյունխենյան ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում