00:09  ,  2 ապրիլի, 2020

АТР-ն ու WTA-ն թենիսի մրցաշարերի վերսկսումը հետաձգեցին մինչեւ հուլիսի 13-ը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) եւ Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով թենիսի մրցաշարերի վերսկսումը հետաձգվել է մինչեւ հուլիսի 13-ը, հայտնում են այս կազմակերպությունների պաշտոնական կայքերը։

Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում