23:36  ,  1 ապրիլի, 2020

«Շիրակը» համակարգիչներ է նվիրել աշակերտներին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի Շիրակի մարզի դպրոցներին նվիրել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով։

Համակարգիչները մեկ-երկու օրում կհատկացվեն դպրոցներին, որտեղից էլ կբաշխվեն 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։

««Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից»,- նշել է ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։

Համակարգիչները տրամադրվելու են մարզի այն դպրոցներին, որտեղ նույն ընտանիքից սովորում են երեք և ավելի երեխաներ և չունեն համակարգիչներ, արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները կտնօրինեն դպրոցները՝ լրացնեով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում