22:41  ,  1 ապրիլի, 2020

«Բարսելոնան» հույս ունի Գրիզմանին փոխանակել Նեյմարի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հույս ունի հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիական ՊՍԺ-ից վերադարձնել 28-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին։

Կատալոնական ակումբը ցանկանում է Նեյմարին փոխանակել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, գումարած լրավճար։

«Բարսելոնայում» ակնկալում են, որ փարիզյան ակումբը Նեյմարի համար կպահանջի 155 միլիոն եվրո կամ ավելի քիչ։ Եթե ՊՍԺ-ն չցանկանա Գրիզմանի տրանսֆերը, «Բարսելոնան» կվաճառի նրա տրանսֆերն այլ ակումբի եւ գումարը կօգտագործի Նեյմարի տրանսֆերի համար, հաղորդում է Sky Sports-ը։

Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում