20:33  +04,  1 ապրիլի, 2020

Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչ Լաուն-թենիսի եւ կրոկետի համաանգլիական ակումբը հայտարարել է այս տարի մրցաշարը չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ 1945 թվականից հետո սա Ուիմբլդոնի մրցաշարի առաջին չեղարկումն է։

Ակումբը նշում է, որ Ուիմբլդոնի 134-րդ մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 28-ից հուլիսի 11-ը։

Այս տարի մրցաշարի մեկնարկը նախատեսված էր հունիսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ